Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված այն տեղեկության հետ, ըստ որի Բելգրադը մեծ քանակությամբ զինամթերք է մատակարարում Հայաստանին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«2020 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչին կանչել են Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն և հանդիպել արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Հանդիպման ընթացքում Խալաֆովը նշել է, որ ըստ հավաստի և հաստատված տեղեկությունների, մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում ականանետեր և տարբեր տրամաչափի զինամթերք, ուղարկվել են Սերբիայից Հայաստան», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս կապակցությամբ Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ «սերբական կողմի ոչ բարեկամական քայլը՝ ի աջակցություն Հայաստանի ագրեսիվ քաղաքականության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող ագրեսիային, խոր ափսոսանք և դառը հիասթափություն է առաջացնում Ադրբեջանի ժողովրդի և ղեկավարության շրջանում»:
«Խալաֆովը շեշտեց, որ այդպիսի ոչ բարեկամական գործողությունները խաթարում են Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը և ստվեր են գցում փոխադարձ վստահության առկա բարձր մակարդակի վրա», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, ըստ որի Սերբիան՝ Վրաստանի տարածքով, զինամթերք է մատակարարում Հայաստանին։
Վրաստանի ԱԳՆ-ն արդեն շտապել է հերքել տարածված տեղեկությունները։