Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ ԼՂ հարցով բանաձեւի պատճառով, որը նախօրեին ընդունել է Ֆրանսիայի Սենատը:
«Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի ընդունման հետ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դեսպանը խոստացել է Բաքվի դիրքորոշումը հայտնել Ֆրանսիայի իշխանություններին:
Նախօրեին Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել, որով կառավարության կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: 305 սենատոր կողմ է քվեարկել բանաձեւին, 1-ը՝ դեմ: Փորձագետները պարզաբանել են, որ բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրում եւ պարտադիր չէ կառավարության կողմից իրականացման համար: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաձեւը որակել է որպես սադրանք եւ նշել, որ այն որեւէ իրավական ուժ չունի: