կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 10:46
Քաղաքական

Հակառուսական տրամադրություններն ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը. «168 ժամ»

Հակառուսական տրամադրություններն ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններում կարևոր են լինելու հասարակական տրամադրությունները, և այն, թե որ ուժին նախապատվություն կտա հասարակությունը: Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները: Սա թեստ է լինելու: 

Սակայն հայ հասարակությունում ներկայումս լուրջ հակառուսական տրամադրություններ չկան: Դրանք ավելի ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը՝ ինչ-ինչ նպատակներով կամ Ռուսաստանից ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալիքով, սակայն այս կարծիքներն էլ ավելի հստակ կդառնան ընտրությունների արդյունքներից հետո»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Սասնա Ծռեր» կուսակցության մասնակցությանը: 

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ քաղաքական դաշտի արմատականացումը դրական հանգամանք չէ: «Բոլորի համար պարզ է, որ առաջատարը լինելու է ներկայումս իշխող կուսակցությունը, և ևս մի քանի ուժ ստանալու է շատ ցածր տոկոսներ՝ դրանով իսկ ողջ պատասխանատվությունը լինելու է իշխող ուժի վրա: Չեմ կարծում, որ «Սասնա Ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են»: 

Նրա խոսքով՝ խորհրդարանում կարող են լինել և´ արևմտամետ, և´ ռուսամետ ուժեր, սակայն գլխավոր թելադրողը լինելու է ներկայիս վարչապետը, որ, նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում որևէ բան չի փոխելու»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: