Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին հրավիրել են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն՝ որպես մեղադրյալ ներգրավելու և հարցաքննելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Գործը համարով է նշած, չեմ կարող ասել՝ ինչ գործ է, բայց փաստաբաններն ասում են, որ դատախազության դիմացի ակցիայի գործով են որպես մեղադրյալ ներգրավում։ Հատկանշականն այն է, որ այդ օրը ես բացարձակկ ոչնչով աչքի չեմ ընկել, չնայած չեմ հպարտանում դրանով, կուզենայի աչքի ընկած լինել, բայց այդ օրը, թարսի պես, ոչինչ չեմ արել՝ ի տարբերություն մյուս օրերի»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Նա համոզված է, որ իրեն ՔԿ կանչելը բացահայտ քաղաքական հետապնդում է։
«Քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում հիմա հատկապես ՀՅԴ ներկայացուցիչների նկատմամբ, որն անիմաստ է, մեզ չեն կարողանալու վախեցնել, լռեցնել, պայքարելու ենք այս չարիքին հեռացնելու համար»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․