|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան Իրանի հետ պետական սահմանը շուրջօրյա պաշտպանելու համար ներգրավել է մինչև 20 հազար ռազմական անձնակազմ, ներառյալ` հատուկ նշանակության ջոկատները:
Ըստ Թուրքիայի անվտանգության կառույցներում Anadolu-ի աղբյուրների՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում կանխվել է պետական սահմանը խախտելու 51122 փորձ, 523 իրավախախտ ձերբակալվել է:
Թուրքիայի և Իրանի սահմանը ներկայումս մասամբ փակված է մոդուլային բետոնե բլոկների պատով, որի երկայնքով տեղակայված են էլեկտրաօպտիկական սարքավորումներով աշտարակներ:
Բացի դրանից` երկնքում սահմանի երկայնքով շուրջօրյա հերթապահում են անօդաչու թռչող սարքեր, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել անօրինական միգրանտների հոսքը: