Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ -ի Ազգերի Լիգայի մրցաշարին:
Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Ռոստով» (Ռուսաստան) – 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) – 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) – 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) – 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) – 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) – 2019-մինչև այժմ: