Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-02-02 03:37
Սպորտ

Հայտնի է Հայաստանի ընտրանու կազմը

Հայտնի է Հայաստանի ընտրանու կազմը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2011թ. փետրվարի 9-ին Վրաստանի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում` ժամը 17:00-ին:

Դարպասապահներ` Գևորգ Կասպարով Միկա»), Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Արարատ Առաքելյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Միկա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Աղվան Մկրտչյան Միկա»)

Կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան ( «Պաս», Իրան),  Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»),  Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա)

Հարձակվողներ` Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան Կրասնոդար»):

Ռուսաստան Հայաստանի հավաքականի մարզումների ցուցակը`(Երևանի ժամանակով) 06.02 մարզում 19:00, 07.02 մարզում 19:00, 08.02 մարզում 19:00, 09.02 խաղ Հայաստան-Վրաստան 17:00