|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, քաղաքական գործիչ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը Նոր Ջուղա կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 5-ի առավոտյան այցելելէ Ս. Ամենափրկիչ վանք և հանդիպել Սպահանի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեջյանի, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրոնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանի Հանրապետութեան ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Ապա Արծվիկ Մինասեանը շրջել է Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում՝ այցելելով նախ Ս. Հովսեփ Արեմաթացի եկեղեցի, ապա Նոր Ջուղայի ազգագրական եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարաններն ու «Ս. Ներսես Շնորհալի» գրադարանը, ուր ծանոթացել է Նոր Ջուղայի հարստություններին:

