կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 18:50
Սփյուռք

Աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները կարող են հասցեագրվել Ադրբեջանին․ Շահան Գանտահարյան

Աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները կարող են հասցեագրվել Ադրբեջանին․ Շահան Գանտահարյան

Թուրքիայի մղումով Բաքուն հետեւողականորեն ուզում է արցախյան շփման գծի կարգավիճակը հաղորդել ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝Տավուշի հատվածում արձանագրված գործողություններին Թուրքիայի պաշտոնական արձագանքները։

«Դա իր հերթին նպատակադրում է միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխություն կամ ԵԱՀԿ-ից այլ հարթություն տեղափոխում։

Պետական սահմանագոտին թեժացնելով  կա որոշակի միտում նաեւ 1994-ի հրադադարի բովանդակազրկման կամ առ ոչինչ հայտարարման, որովհետեւ եռակողմ պայմանագիրը վերաբերում էր հիմնականում Արցախ-ադրբեջանական շփման գծին»,- ասաց Գանտահարյանը։

«Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով՝ պետք է նկատել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբակի անդամ Անկարան նման հռետորաբանությամբ հակազդելով, ըստ էության հակասում է անվտանգության այդ հաստատության հիմնարար սկզբունքներին եւ հիմնադրույթներին։

«Մեկ ազգ երկու պետություն» բանաձևը որն առաջադրում են թե՛ Բաքուն եւ թե՛ Անկարան, հեռահար կտրվածքով, աշխարհում տիրող հակաթուրք տրամադրությունները կարող է հասցեագրել Ադրբեջանին։ Որքան նույնանան Բաքուն եւ Անկարան նման պաշտոնական հայտարարություններով այնքան կբարձրանա Ադրբեջանի ագրեսիան ընդգծող միջազգային բարձրաձայնումների հավանականությունը։ Ինչու չէ նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայությունն ընդգծող հայտարարությունները»,- նշեց Գանտահարյանը: