Ադրբեջանի Զինված ուժերն այս գիշեր հարվածել են Տավուշի մարզի Այգեպար համայնքի մանկապարտեզին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Լուսանկարներում Այգեպարի մանկապարտեզն է մեկ շաբաթ առաջ եւ այսօր։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում դիվերսիոն ներթափանցման փորձ են արել: Ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին: