Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի կրակոցների պատճառով հրդեհված 2 տների ընտանիքներն արդեն տեղավորվել են իրենց հատկացված տներում:
Yerkir.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ ընտանիքներին հատկացված տների կոմունալ հարցերն արդեն լուծել են:
«Որոշ թղթաբանական հարցեր են մնացել, դրանք էլ կամաց-կամաց կլուծենք, դրանք չեն խանգարում, որ բնակիչներն ապրեն իրենց տներում: Տները վերանորոգման կարիք ունեն, ահագին կահույք են նվիրել նրանց»,- ասաց Այդինյանը:
66-ամյա Վանո Վարդազարյանը, ով տուժած ընտանիքներից մեկի անդամներից է, նշեց, որ իրենց հատկացվել է 3 սենյականոց բնակարան:
«Նորմալ տուն է` խոհանոցով, բաղնիք-զուգարանով ու պատշգամբով: Ջրի հարցը ես լուծեցի, գազն ու հոսանքն էլ իրենք են քաշել: Ապրեն, հա: Հիմա Բերդում եմ, տան հարցով կանչել են, թղթաբանական հարցեր ենք լուծում: Մարզպետը պահանջել է, որ էդ հարցերն էլ շտապ կարգավորեն»,- ասաց նա, նաև տեղեկացրեց, որ օրերս իրեն են այցելել տարբեր մարդիկ ու կենցաղային իրեր բերել` սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, գազօջախ, նաև` հագուստ. «Սեղան-աթոռ էլ որ լինի, լավ կլինի»: