Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս գիշեր ժամը 03։40-ի սահմանում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։
Նա նշեց, որ դիրքը գտնվում է Մովսես-Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։
«Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա»,-ասաց Փաշինյանը։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և «Д-30 Հաուբից» թնդանոթ։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ։
Վարչապետը վստահեցրեց, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։
Նա արձանագրեց, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։
Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել վերջին օրերի հասցրած վնասները և տալ գնահատական։
Մանրամասն՝ տեսանյութում․