Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՄԻՊ ԱՐման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ այսօր քնարկել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի անհետացման հետ կապված հարցը: Այս մասին Թաթոյանը գրել է իրր ֆեյսբուքյան էջում:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ այսօր քննարկել եմ նաև՝
- Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի անհետացման հետ կապված հարցը.
- Ադրբեջանում անազատության մեջ պահվող Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։ Նրանք մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ գտնվող արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել: Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ երիտասարդը պատահմամբ հատել է հայ-ադրբեջանական սահմանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարն ինձ այսօր տեղեկացրեց, որ Նարեկ Սարդարյանի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար ու այդ նպատակով հարցում են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը (արդյունքների մասին մենք նույնպես կտեղեկացվենք):
Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին:
Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չեմ կարող, սակայն մենք կշարունակենք կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ»։