|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՔԾ պետք Սասուն Խաչատրյանը լավատես է, որ նոր բացահայտումները հնարավորություն կընձեռեն, որպեսզի Մարտի 1-ի գործը լիովին բացահայտվի: «Ես լավատես եմ, որ հենց այդպես էլ լինելու է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել:
Խոսելով այդ մասին՝ ՀՔԾ պետը նշեց, որ Վահագն Հարությունյանը զանգահարել է քննիչներին և ասել, որ կարող է ասել իր գտնվելու վայրը: «Սակայն նա Երևան գալու վերաբերյալ ոչինչ չի ասել: Ինչ վերաբերում է հետախուզմանը, ապա հետախուզում հայտարարելը մեր իրավասության մեջ է, այն իրականացնելը՝ ոստիկանության»,- ասաց նա: