|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը ներկայացրեց «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ.-ից գործում է 911 ծառայությունը: Նախարարը նշեց, որ ծառայությունն այս տարիների ընթացքում սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ, սակայն զանգերի գերակշիռ մեծամասնությունը կրել են կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերից շատերը խնդրահարույց չեն եղել: Գրանցվում են նաև դեպքեր, երբ ահազանգողը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլ նաև մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արագ արձագանքումը:
Նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` իրավիճակը էապես կփոխվի, եթե 911 ծառայությունը հնարավորություն ունենա տեղորոշելու ահազանգողի գտնվելու վայրը: «Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետորեն կիրառում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի 911 ծառայությունները: Նախագծով նախատեսվում է 911, 112, ոստիկանության 1-02 ծառայություններին կատարվող կանչերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ»,- ասաց նա:
Որոշումն ընդունվեց: