Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի պաշտպանության նախարարության օդադեսանտային ստորաբաժանումը մարտեր է վարում Ալմաթիում խռովարարների դեմ, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը Անվտանգության խորհրդի նիստի է անցկացրել՝ հանդես գալով նոր ուղերձով, որի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գործընկերներին ռազմական օգնության համար դիմելու անհրաժեշտության մասին։
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, որի բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացմանը: Կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում: Այսպես, հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին եւ 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ եւ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները գրավել են միջազգային օդանավակայանն ու կանգնեցրել օդանավակայանի գործունեությունը։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ Ա
Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը պաշտոնանկ է արել կառավարությանը եւ հանձնարարել վեց ամսով սահմանել հեղուկ գազի եւ բենզինի գների պետական կարգավորում։ Նա նաեւ հայտարարել է, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում գլխավորում էր հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, եւ հայտարարել է իրավիճակը կարգավորելու նոր միջոցների մասին։