|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.15 |
| EUR | ⚊ | € 445.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8406 |
| GBP | ⚊ | £ 513.33 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ուրբաթ լույս գիշերը Թեհրանի բնակիչները արթնացել են քաղաքի արևմուտքում ուժեղ պայթյուններից: Ենթադրվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Գարմդար և Քոդս քաղաքներում:
Al-Arabiya հեռուստաընկերությունը հայտնում է, որ պայթել են իրանական հեղափոխական պահապանների հրթիռային պաշարները: Պայթյունի տարածքին հարող տարածքներում էլեկտրաէներգիան անջատվել է: Իրանի պաշտոնական լրատվամիջոցները դեռ չեն մեկնաբանում այս դեպքը:
Նմանատիպ նորություններ արդեն մի քանի օր է գալիս են Իրանից: Երեքշաբթի օրը 2 մարդ էր մահացել Թեհրանի հարավում գտնվող ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Մեկ շաբաթ առաջ Նեթենզի միջուկային կայանում հրդեհ էր բռնկվել: Փորձագետները կարծում են, որ միջադեպը խոչընդոտել է Իրանի միջուկային ծրագրի մշակումը մեկ տարով: Իրանն ուղղակիորեն մեղադրում է Իսրայելին այս միջադեպի համար: