|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թեստավորման ընթացքում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության կազմում կորոնավիրուս է հաստատվել Աֆղանստանում գտնվող վրացական պաշտպանական ուժերի 28 զինծառայողի մոտ։
Երկրի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, դրանք ժամկետից մի քանի շաբաթ առաջ տեղափոխվել են Վրաստան՝ հատուկ չվերթով՝ գերմանական օդուժի ռազմական ինքնաթիռով: Նրանց ուղեկցում էին Բունդեսվերի տարբեր ստորաբաժանումների բժիշկներ և բուժաշխատողներ:
«Զինվորականների առողջական վիճակը բավարար է: Ինչ վերաբերում է ախտանիշներին, ապա այն ընթանում է առանց բարդությունների և բողոքների: Վարակման աղբյուրը կապված է տեղի աֆղանական անձնակազմի հետ:
Հարկ է նշել, որ Վրաստան ժամանելուց առաջ զինծառայողները, ՆԱՏՕ-ի կողմից սահմանված կանոններին համապատասխան, տեղավորվել էին հատուկ մեկուսացման վայրերում: Զինվորական անձնակազմը կշարունակի ստանալ համապատասխան բուժօգնություն և բուժում Գորիի զինվորական հոսպիտալում, որը, Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, համաճարակային պատրաստվածության առումով Վրաստանում ամենալավ պատրաստված բժշկական հաստատություններից մեկն է: Ինչ վերաբերում է մնացած զինվորականներին, կանխարգելման նպատակով երկիր վերադառնալուց հետո նրանք սահմանված կարգով անցնում են 2-շաբաթյա կարանտին», - նշել է վրաց պաշտպանության նախարարությունը: