կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 17:56
Հասարակություն

Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն

Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն
«Ռեստորանների ասոցացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը և Առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։
 
«Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր։
 
Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին։
 
Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով, մասնավորապես, առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց»,-ասվում է հայտարարությունում։