Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։
Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ: Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաև կանխավճարներ և գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները:
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասեցագրվել այն մասին, որ ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլև դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները և այլն):
Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո: Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր ևս մեկ գրություն ուղարկվել է Պարետատուն։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված և Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ: Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Տեղեկացրել էին, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները այսօր Կառավարության դիմաց պահանջում են աշխատելու թույլտվություն: