Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նախատեսվածից շուտ սկսել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Համապատասխան հայտարարությունը նա արել է Պահպանողական քաղաքական գործունեության (CPAC; Conservative Political Action Congress) խորհրդաժողովում:
«Մենք կկառուցենք պատը: Իրականում ամեն ինչ շատ շուտ կսկսվի: Շատ ավելի շուտ, քան նախատեսվում էր: Շատ, շատ շատ ավելի շուտ»,-ասել է նա, գրում է «Lenta.ru»-ն` հղում անելով «BBC News»-ին։
Նա հավաստիացրել է հավաքվածներին, որ իր համար առաջին տեղում միշտ լինելու են ամերիկացիները, և խոստացել է կենտրոնանալ «վատ մարդկանց երկրից արտաքսելու վրա»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անհապաղ կսկսի պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն 180 օրվա ընթացքում: Իր վերջին հարցազրույցներից մեկում Թրամփը հաստատել է, որ սկզբում ԱՄՆ-ում պատ կկառուցեն Մեքսիկայի հետ սահմանին, իսկ հետո փոխհատուցում կպահանջեն հարևաններից: Ֆինանսավորման աղբյուրները նշված չեն:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի վճարելու ԱՄՆ հետ սահմանին պատի կառուցման համար: