|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսով հիվանդացության պատկերը:
Ըստ նրա՝ կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակի մասով ունենք հետևյալ պատկերը.
. Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
. Ծանր վիճակում` 63 հոգի
. Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
. Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում: