կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 12:25
Աշխարհ

Բելգրադում բողոքի ցույցերը իշխանությունը զավթելու փորձ է. Սերբիայի ներքին գործերի նախարար

Բելգրադում բողոքի ցույցերը իշխանությունը զավթելու փորձ է. Սերբիայի ներքին գործերի նախարար

Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը, անդրադառնալով արդեն երկրորդ օրը Բելգրադում տեղի ունեցող բողոքի ցույցերին ու զանգվածային անկարգություններին, կորոնավիրուսի բռնկման պատճառով կրկնակի սահմանափակումների ֆոնին, ասել է, որ բողոքի ցույցերը հրահրում են իշխանության ձգտող քաղաքական որոշ ուժեր:

Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ Բելգրադում բողոքի ցույցերը կապված են ոչ թե կորոնավիրուսի դեմ ուղղված միջոցառումների, այլ որոշակի ուժերի՝ առանց ընտրությունների և ժողովրդի աջակցության իշխանությունը զավթելու փորձի հետ»։