|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետախուզական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին համաձայնագրից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին. հայտնում է Strana.ua- ն:
Զելենսկին հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ Ուկրաինայի դուրս գալու մասին:
Հրամանագրի տեքստում նշվում է, որ ֆինանսական հետախուզության վերաբերյալ համաձայնագիրը ձեռք է բերվել 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում:
2019-ի նոյեմբերին Ուկրաինան դադարեցրել էր իր մասնակցությունը ԱՊՀ «կազմակերպության անդամ երկրների գործարար կազմակերպությունների միջև կարգավորումները բարելավելու մասին» համաձայնագրից։
2014-ի հունվարից մինչև 2019-ի հուլիսը Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ 19 պայմանագրերից: Դրանց թվում են «ԽՍՀՄ-ում ստեղծված գյուտերի օրինական պաշտպանության ոլորտում միջպետական գաղտնիքների պահպանության ապահովման մասին» և «ԱՊՀ-ի հետ սպառազինությունների ստանդարտացման մասին» համաձայնագրերը: