|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է հանձնել զենքի միջազգային առևտրի պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը. այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ մեջբերելով ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի խոսքերը։
«Հուլիսի 6-ին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Չժան Չզյունը զենքի առեւտրի պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշին»,- ասվում է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, առանց հստակ պարզաբանելու ԱՄՆ-ին, որը մերժել է պայմանագիրը, Չժան Ցզյունն իր հայտարարությունում շեշտել է, որ «որոշակի երկիր (...) հետ է կանգնել միջազգային պարտավորություններից և սկսել է միակողմանի քաղաքականության եւ ահաբեկման ակտեր կատարել»: Նա նաև հստակեցրել է. «Դա հսկայական անորոշություն է բերել գլոբալ ռազմավարական հավասարակշռության եւ կայունության համար եւ լրջորեն խաթարել է բոլոր երկրների համատեղ ջանքերը գլոբալ խնդիրները լուծելու համար», ու հորդորել խոշոր գերտերություններին միանալ պայմանագրին:
Հիշեցնենք՝ Չինաստանը, որն իր պլանների մասին հայտարարել էր սեպտեմբերին, դառնում է պակտի 107-րդ կողմը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2013 թվականին: