կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-31 10:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ներգրավված է զենքի միջազգային առեւտրի մեջ. Միքայել Մինասյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ներգրավված է զենքի միջազգային առեւտրի մեջ. Միքայել Մինասյան

Գեներալ Արշակ Կարապետյանը ամսի 23-ին գաղտնի գործուղվել էր Վորոնեժ, որ բանակցի Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ, որպեսզի նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ նրա ընտանիքին վերաբերող ամենամեծ սկանդալը  ծածկադմփոց անել: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասում, որը վերնագրել է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»:

«2016թ․ ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված եւ իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է բոլորին՝ նախկին, ներկա իշխանություններին, էքսպերտներին, հասարակությանը, այն, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, չնայած պատրաստ էին մարտական տեսանկյունից թշնամու գործողություններին, ինֆորմացիոն տեսանկյունից անպատրաստ էին։ Նշանակում է, որ հայկական զինված ուժերը չգիտեին՝ կոնկրետ երբ, կոնկրետ ոնց եւ ինչպիսի ուժերով թշնամին նախահարձակ կլինի։ Եվ այդ բացթողման պատճառով նախորդ իշխանությունները աշխատանքից ազատեցին մի անձնավորության, որն ի պաշտոնե պատասխանատու էր այդ բացթողման համար։ Ես խոսում եմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր ռազմական հետախուզության վարչության արդեն նախկին պետ, գեներալ Արշակ Կարապետյանի մասին։ Ժամանակները փոխվեցին։

Նիկոլ Փաշինյանը, որը համարում էր այդ պատերազմը մեծ պարտություն, Նիկոլ Փաշինյանը եւ իր ստի կայսրությունը, որ հորինել էին բազմաթիվ լեգենդներ,թե մենք ունեցանք մեծ պարտություն, որովհետեւ տանկերում ջուր էր, որովհետեւ ավտոմատները հին էին եւ չէին կրակում, որովհետեւ զինվորներն անտրուսիկ էին եւ այլն, Նիկոլ Փաշինյանն արդեն նոր իրականության մեջ վերգտավ գեներալ Կարապետյանին, եւ քանի որ ինքը սիրում է մարդկանց օգտագործել, ասաց` եթե դու ուզում ես դառնալ արդեն նոր Հայաստանի կարեւոր անձնավորություն, դու պետք է քո ծառայությունները մատուցես, եւ գեներալ Կարապետյանը սկսեց ծառայություններ մատուցել: Սկզբնական շրջանում նա մատուցում էր Մարտի մեկի գործով, իսկ հիմա գեներալ Կարապետյանը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը: Դուք հիմա, վստահ եմ, հարցնում եք՝ բայց այս ամենն ինչ կապ ունի մեր նախորդ խոսակցությունների հետ: Գեներալ Արշակ Կարապետյանը ամսի 23-ին գաղտնի գործուղվել է մեր բոլորի կողմից սիրված, շատ հարգված, հայկական միջազգային հետաքրքրությունների կենտրոն դարձած Վորոնեժ։

Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում գործում է արտակարգ դրության ռեժիմ, երբ գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից եւ հատել Ռուսաստանի սահմանը որպես մասնավոր այց, ուրեմն, նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կայքում դրա մասին ոչինչ չկա, հետեւաբար, նա գնացել է վարչապետի կամ գաղտնի, կամ բանավոր հրամանով։ Նիկոլ Փաշինյանը, որը վաղուց օգտագործում է գեներալ Կարապետյանին հատուկ եւ մութ գործերի համար, այս անգամ էլ ուղարկել է նրան Վորոնեժ, որ նա բանակցի Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ, որպեսզի նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքին վերաբերող ամենամեծ սկանդալը կապված մաքսանենգ ծխախոտի ծածկադմփոց անեն,  որպեսզի չհարուցվի քրգործ»,-ասաց նա։

Մինասյանի խոսքով` գեներալ Կարապետյանի «միսիան» դրանով չի ավարտվել, դրանից հետո նա Փաշինյանի կողմից գործողվոիլ է Մոսկվա, որպեսզի այնտեղ բանակցի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, այդ սկանդալը նույնպես ծածկադմփոց անելու նպատակով:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել, որովհետեւ առաջին անգամ ձեզ հետ լինելու եմ ոչ բաց մինչեւ վերջ, որովհետեւ այս պատմության մեջ կան բաներ, որոնք կարող են վնասել մեր երկրի պաշտպանական համակարգը, մեր երկրի անվտանգությունը: Նիկոլ Փաշինյանը ներքաշել է ծխախոտից եւ ադամանդից հետո Հայաստանը միջազգային զենքի առեւտրի սեւ շուկա։ Վերադառնալով պատմությանը Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի գնել զենք եւ զինամթերք Ռուսաստանից ռուսական ներքին գներով, որպեսզի էլ ավելի բաց լինի, Հայաստանի Հանրապետությունը եւ ռուսական բանակը կարողանում են առնել Ռուսաստանի արտադրողներից զենք եւ զինամթերքը նույն գներով եւ այդ գները տարբերվում են միջազգային գներից, հետեւեաբար, Նիկոլ Փաշինյանը, հենց իմանում է, որ նախորդ իշխանությունները կարողացել էին բանակցել իր կողմից այդքան սկզբում չսիրված, հետո մոլագար ձեւի սիրված Ռուսաստանի հետ այդ նրբությունը, միանգամից իր նոր ընկերոջ, ոմն Դավիթ Գալստյանի, նույն ինքը պարոն Դավիթի, միջոցով մտածում եւ իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին պաշտպանության նախարարության միջոցով եւ տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի Հանրապետության անունից պատվիրի, կոչենք դա, 100 միավոր զենք, այնուհետեւ Հայաստանի Հանրապետությունը գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ հարյուր տեսակից ընդունենք 60-ը եւ վճարում է եւ այդ 60 հատ զենքը գալիս է Հայաստան։ Իսկ այն 40-ը, որը սկզբնականում պատվիրել են, բայց որի դիմաց չեն վճարել, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն երրորդ երկրի հետ, ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր, օրինակի համար Արաբական Էմիրություններ…Այդ երրորդ երկրից զենքը հայտնվում է չորրորդ երկրում եւ չորրորդ երկրում որտեղ կրակելուց հետո, իսկ բոլոր մասնագետները գիտեն, որ հնարավոր է՝ համարներով ամբողջ զենքի նախորդ պատմությունն իմանալ, չորրորդ երկրում զենքն օգտագործելուց հետո Ռուսաստանում իմանում են, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվում է չորրորդ երկրում։ Եվ, որպեսզի չփչացնեն հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետեւ իրենց համար Հայաստանը Նիկոլ Փաշինյան չի, Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդը, որոշում են պատժել այս մաֆիոզներին իրենց ձեւով, հայտարարում են պերսոնա նոն գրատա Դավիթ Գալստյանին եւ 10 տարով արգելում են մուտքը սույն անձնավորության Ռուսաստանի Դաշնություն՝ զրկելով Հայաստանի Հանրապետության մոնոպոլիստին հնարավորությունից զենք եւ զինամթերք առնել Ռուսաստանի Դաշնությունից։

Դուք հիմա կարող եք տեսնել մի փաստաթուղթ, որն ապացուցում է այս պատմությունը, որովհետեւ, ինչպես տեսնում եք, Դավիթ Գալստյանին արգելված է մուտքը Ռուսաստանի Դաշնություն մինչեւ 2029թ։ Նիկոլ Փաշինյանը, երբ իմացավ, որ Դավիթ Գալստյանի միջոցով այսուհետ չի կարող աշխատել փող եւ զենք ծախել երրորդ երկրներին Հայաստանի հաշվին, մտածելուց հետո գտավ նոր ձեւ, թե ոնց շարունակել օգտվել Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեից: Մենք խոսում ենք «Օսա-ԱԿ» զինատեսակի մասին: Հիշում եք, վարչապետը փիարվելով ասում էր, որ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կամ 2019թ․ արտադրության է կամ ընդհանրապես չօգտագործված, գործարանային վիճակի: Էդ յուղը վրեն զենքը կամ գերժամանակակիցը հանվել է արտադրությունից 1985 թ.։ Սկսվել է արտադրությունը 1975թ. եւ հանվել է 80-ականների կեսերին։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնիսկ չի տիրապետում ՝ինչ է ինքը ասում, որովհետեւ իրենք չեն գնել «Օսա-ԱԿ», իրենք գնել են «Օսա-ԱԿՄ», բայց այդ 35 մեքենայից հանված են բոլոր բիրկաները, որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին եւ ուղղակի լավ նորոգված ու ներկված են, բայց նույնիսկ մեկը պաշտպանության նախարարությունը չի ընդունել բրակ լինելու պատճառով։ Jason հեղինակային ամսագրում Հորդանանի թագավորությունը, որտեղից մեր հերոսները գնել են «Օսա-ԱԿ»-երը սպիսատ ա անում 51 թե 52 հակաօդային պաշտպանության մեքենա եւ դնում վաճառքի, բայց ոչ ոք չի առնում, որովհետեւ, ինչպես խոսում են մնացած մասնագետները, այդ հակաօդային համակարգը բարոյապես հնացած է, որովհետեւ արտադրված է 70-ականների կամ 80-ականների սկզբում եւ այսօրվա համակարգերը շատ ավելի ժամանակակից են։

Հայաստանի Հանրապետությունը ունեցել է «Օսա-ԱԿ», միշտ, զինված ուժերն իրենց առաջին օրվանից ունեցել են եւ օգտագործել են եւ ունեցել են բազում հնարավորություններ դա ունենալու անվճար եւ նույնիսկ այս իշխանությունները չգիտեն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը առաջարկվել է նույն հորդանանական «Օսա-ԱԿ»,-երը, բայց էքսպերտների գրավոր կարծիքի հիման վրա մերժվել է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն ունի այդ զենքից եւ ունի այնպիսի ժամանակակից արդեն ավելի արդիական հակաօդային համակարգեր, որ այս փուլում դրանց կարիք չկա, եւ այդ գումարը կարելի է ծախսել շատ ավելի պիտանի ոլորտներում: Ես ասում եմ այն, ինչ կա, կարող եք մտնել, մասնագիտական կայքերում նայել, շատ անգամ Հունաստանը, Չեխիան, նույն Հորդանանը վաճառում են այդ զինատեսակը որպես մետաղ։ Ես սրանց մասին չեմ խոսում կոնկրետ, որովհետեւ, կարող է՝ աշխատունակ են, բայց շատ վստահ ձեզ կարող եմ ասել, որ դրանք չարժեն 27 մլն դոլար, անհնարին է եւ օֆշորային ընկերության միջոցով անել ոչ թե կասկածելի, այլ խայտառակ գործարք, ուղղակի ամոթ է, չի սազում ոչ թե վարչապետին, այլ, մարդուն, բայց Նիկոլ Փաշինյանը սովորական մարդ չէ, նա դասական սուտասան է եւ դեշովի փիարշիկ, որովհետեւ սկսվեց վերջնական փուլը` ներկայացնելու այդ համակարգը որպես ամենաժամանակակից եւ արդիական զենք»:

Մինասյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը փողի եւ իշխանության համար պատրաստ է անել ամեն ինչ. «Դրա համար նա փորձեց պայմանավորվել մեր երկու ամենամեծ թշնամիների հետ, իր իշխանությունը ամրապնդելու եւ զավթելու համար:  Նա Ալիեւից մուրաց կրակի դադար 1.5 տարով, եւ մենք այդ ժամանակաշրջանի համար վճարելու ենք մարդկային կյանքերով, Ալիեւը օգտագործեց դա` ամրապնդելու համար պաշտպանական գիծը: Նիկոլ Փաշինյանը չի հարգում հայ ժողովրդին, չի հարգում մարդկային կյանքը, Մարտի 1-ի զոհերը նրա համար միշտ եղել են եւ կան միմիայն քաղաքական»: