|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի
1. 12 փողոց,
2. կկառուցվի ոռոգման համակարգ և
3. լուսավորության ցանց:
Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի՝
Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որի՝
Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի՝
Համայնքի համար կենսական նշանակության և մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքում բարելավվում են համայնքի բնակչության կենսապայմանները, զարգանում են ենթակառուցվածքները, կառուցապատվում ու բարեկարգվում ներհամայնքային փողոցները: Այս տարի կասֆալտապատվի երկրորդական նշանակության 12 փողոց՝ 4566 գծամետր ընդհանուր երկարությամբ:
Ոռոգման ներքին ցանցը կկառուցվի 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով: Համակարգը անխափան կսպասարկի շուրջ 12 թաղամասերի տնտեսությունների տնամերձերի ոռոգման ջրամատակարարումը:
Լուսավորության ցանցը կկառուցվի ծայրամասային թաղամասերում, որով և գրեթե ամբողջությամբ կլուսավորվի Ներքին Գետաշենը՝ Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական համայնքը: Լուսավորության ցանցը կկառուցվի շուրջ 7 կիլոմետր երկարությամբ: Կտեղադրվի 250 լուսատու։
Առաջին երկու ծրագրերի շինաշխատանքների մրցույթը հայտարարված է, իսկ լուսավորության ցանցի կառուցման մրցույթը կհայտարարվի առաջիկայում»: