|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 13-ին` ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի - Ներքին Գետաշեն հատվածի 4-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 25ՏԼ045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետեւանքով վարորդ՝ 1997թ. ծնված Ա. Գ.-ն և ուղևոր՝ 1994թ. ծնված Ա. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Գ.-ն մահացել է, իսկ Ա.Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան: