Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկի որդին՝ Ռոման Պուտինը, ընտրվել է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության առաջնորդ և նախագահ. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով կուսակցության քաղխորհրի նախագահ Գրիգորի Անիսիմովի հայտարարությունը։
Նշվում է՝ Ռոման Պուտինը հինգ տարով ստանձնել է կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ համաձայն գաղտնի քվեարկության արդյունքների։
Ավելի վաղ, Ռոման Պուտինը հայտարարել էր բիզնեսի ներկայացուցիչներին միավորող «Գործի մարդիկ» շարժման հիման վրա կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։
Հիշեցնենք՝ Ռոման Պուտինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկ՝ Իգոր Պուտինի որդին է: