Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ընդամենը 3 կգ քաշով ծնված փոքրիկ Աշոտիկը ծանրամարտի աշխարհի ոսկե մեդալակիր հայրիկի ձեռքերում ամենամեծ հաղթանակն է: Այդ մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։
«Անվասալյակ օգտագործող չեմպիոն Հարություն Մխիթարյանի և Սուսաննայի ընտանիքը շուրջ չորս տարի երազում էր ընտանիքի համալրման մասին: Նրանց իրենց երազանքի իրականացման հարցում աջակցեց Asociacion HAY / ՀԱՅ Ասոցիացիա / Hye Association-ի Հայ Մանուկ ծրագիրը, իսկ անպտղության խնդրի լուծումը վստահվեց "Շենգավիթ" ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնին": Խնդրի լուծման համար անհրաժեշտ էր դիմել օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը:
Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից գրանցեց Սուսաննայի երկար սպասված հղիությունը: Հղիության ընթացքը հեշտ չէր և այն վստահվել էր "Շենգավիթ" ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանին, իսկ կեսարյան հատումն իրականացրեց մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Սարգսյանը:
Թիմային արդյունավետ աշխատանքի արդյունքում ծնվեց երիտասարդ ընտանիքի ամենամեծ հաղթանակը՝ Աշոտը:
Երջանկությունը երբեք երկար չի սպասեցնում, այն այցելում է ճիշտ ժամանակին»,- նշված է հաղորդագրությունում։