Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին ,ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին : Չէի խոսում ,որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը : Նամակներից մեկում ասվում է ,որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից ,և երբ դին տարել են դիահերձարան ,այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ , որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն ,որ մարդը մահացել է կորոնավիրուսից : Չնայած նրան ,որ հարազատները հրաժարվել են գումարից ,այնուամենայնիվ մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված : Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է : Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ ,վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն ,քանի որ
ԱՆ- ից հրահանգ կա ցանկացած ջերմողի ,անկախ ախտորոշումից ,գրանցել որպես վարակակիր : Բացի այս ամենից հիշում եք չէ Մարալիկցի հղիի պատմությունը : Չգիտեմ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել ,ինչպես բացատրեմ իրողությունը :Միայն մի բան կարող եմ ասել `Թորոսյան բավական է ազգիս խաբես ,բավական է `
հարմարվիր ստացածդ գումարներով ,հերիք է հիշիր մուլտ ֆիլմը «Золотая антилопа » ն և պատկերացրու ավարտդ»։