կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 11:12
Հասարակություն

Անպտղության բուժումը քիչ ավելի մատչելի կդառնա

Անպտղության բուժումը քիչ ավելի մատչելի կդառնա

Այսօր կառավարության նիստում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց կառավարության որոշում` «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին»:

 

Վերջին տասնամյակում Հայաստանում արձանագրվել է ծնելիության կրկնակի և բնական աճի քառակի նվազում, 2010թ.  եղել է 44737 ծնունդ, 2011թ.՝ 43297, 2012թ.՝ 42832, 2013թ.՝ 41904, ուստի ծնելիության բարձրացման խնդիրը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: 2011թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն` 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց մոտ՝ 5.2%:

 

Ըստ իրականացված հաշվարկների` զույգերի համար անպտղության միջին ցուցանիշն ընդունվում է 16,8%: Միաժամանակ, անպտղության բուժումը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծախսատար է և ունի շատ բարձր արժեք, ինչն այդ ծառայություններից օգտվելը անմատչելի է դարձնում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար: Կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանում կբարձրանա ծնելիությունը՝ կծնվեն ավելի շատ երեխաներ: