Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը գրում է.
«Ամուլսարի հարցում այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ
Վերջին օրերին Ամուլսարի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունները կրկին ակտիվացել են։ Այսօր ոստիկանությունը նույնիսկ փորձ կատարեց ուժի կիրառմամբ հեռացնել հանքի շահագործման դեմ արդեն երկար ժամանակ բողոքող քաղաքացիներին։ Պետք է փաստենք, որ ՀՀ իշխանություններին չհաջողվեց վերջնական պատասխան ստանալ մի շարք կարեւոր հարցերի եւ որ գլխավորն է՝ այդ պատասխանները տալ հասարակությանը։
Առաջին եւ ամենակարեւոր հարցը. արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին եւ ջրային ռեսուրսներին։ Այս պատասխանը ստանալու համար կառավարությունը՝ հարկատուների միջոցներից, ծախսեց 450 հազար ԱՄՆ դոլլար՝ պատվիրելով փորձագիտական հետազոտություն։ Սակայն այս հետազոտության արդյունքները եւ ազդեցությունը հարցի լուծման վրա տեսանելի չեն։
Երկրորդ հարցը. եթե հանքի շահագործումը մեծ վնասներ է հասցնելու բնությանը, ի՞նչ միջոցներ կա դա կանխելու կամ ռիսկերը նվազեցնելու։
Անպատասխան հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել։ Բայց ամենակարեւորը այն է, որ հարցի հանգուցալուծումը այլեւս չի կարելի հետաձգել։ Հերիք եղավ, բոլ եղավ»։