կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 21:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղից վեր կացողը խոսում է ժողովրդի անունից․ Իշխան Սաղաթելյան

Արդեն բավական է խոսել ժողովրդի անունից, տեղից վեր կացողը խոսում է ժողովրդի անունից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում։

«Եկեք մի հատ հասկանանք՝ ՀՀ այն քաղաքացիները, որ չեն քվեարկել այսօրվա իշխանության օգտին կամ չեն ընդունում իշխանության վերջին գործողությունները, ժողովուրդ չե՞ն։ Դաշնակցությանը վերջին ընտրություններում 50 հազար մարդ է քվե տվել, ժողովուրդ չէ՞։ Հայաստանում կա 2 ու կես միլիոն ընտրող, որոնցից իշխանության օգտին քվերարկել է մոտ 830 հազարը, մնացած 1 միլիոն 700 հազարը ժողովուրդ չե՞ն»,-ասաց նա։

Հերիք է ժողովրդի անունից խոսել՝ թաքնվելով ժողովրդի հետևում՝ նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Կամ ի՞նչ է նշանակում՝ ով այսօրվա իշխանությանը հլու-հնազանդ չէ՝ ժողովուրդ չէ՞»,-ասաց նա։

Նա պարզաբանեց, որ 2018 թ-ին Դաշնակցությունը կանգնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ժողովրդավարական պահանջների կողքին և ունեցել է իր ներդրումը այդ պահանջներն իրականություն դարձնելու համար։

«Մենք այդ պահանջներից չենք շեղվել և վաղ թե ուշ իրականություն ենք դարձնելու, այդ պահանջներից շեղվել է այսօրվա գործող իշխանությունը»,-ասաց նա։

«Հանրապետականին կցորդ» և նման արտահայտությունները Իշխան Սաղաթելյանի համար անընդունելի են, քանի որ նրա շրջապատում մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ քվեարկել են ՀՀԿ օգտին, այսօր դարձել են իմքայլական ու Դաշնակցությանը մեղադրում են ՀՀԿ հետ գործակցելու համար․ «Հուսով են հարցը տվող քաղաքացին այդ շրջանակներից չէ»։

Սաղաթելյանը վվստահեցրեց, որ իրենք գերադասում են թևերը քշտել և գործ անել։

Մանրամասն՝ տեսանյութում․