կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 19:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր խնդիրն է՝ կազմակերպել մեր ժողովրդի ցասումը․ Իշխան Սաղաթելյան

Անցնող մեկ շաբաթում մեր առջև դրված խնդիրը լիարժեք իրականացրել ենք․ գլխավոր հարցը, որ մեր ժողովուրդը լուծել է՝ հստակ ուղերձ է հղել, որ Նիկոլը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ սա գլխավոր ձեռքբերումն է։

«Մեր խնդիրն է՝ կազմակերպել մեր ժողովրդի ցասումը, կազմակերպել մեր ժողովրդի ընդվզումը, և այն իշխանությունը, որը հետևողականորեն երկիրը տանում է դեպի կործանում, կասեցնել և օր առաջ հեռացնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Սա, նրա խոսքով, առաջին փուլն էր, իսկ վաղվանից անցնելու են վճռական պայքարի շատ կարևոր փուլին, որը կարճ ժամանակ հետո բերելու այս իշխանության հեռացմանը։

Սա անելու են հանրային լայն ժողովրդական ճնշման տակ, որի պրոցեսն արդեն սկսված է։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․