Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 27-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Էդմոն Սեյրանի Ասրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդին է (ոչ հարազատ), վիճաբանել էր Գորիսի ոստիկանության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Միջադեպը, ըստ նախնական տեղեկությունների, կապված է եղել Գորիսի ոստիկանությունում աշխատող կին ոստիկանի հետ, որին իբր Ասրյանը հավանել է:
Ըստ տուժողի պնդման՝ իրեն ծեծի է ենթարկել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ փետրվարի 27-ի ուշ երեկոյան դատախազությունից ստացվել է գրավոր հաղորդում այն մասին, որ մի քաղաքացի բողոքել է որդու նկատմամբ կիրառված բռնության մասին: ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, նախապատրաստվել են նյութեր, որոնք հաջորդ օրն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն, ըստ քննչական ենթակայության՝ հարցը լուծելու համար:
Նշենք, որ հիշյալ միջադեպի փաստով նյութերը հավանաբար կուսումնասիրի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ խոսք կա միջադեպին պաշտոնատար անձանց մասնակցության մասին:
Ի դեպ, Ասրյանի անունը հայտնի է այլ աղմկոտ քրեական պատմություններից ևս: Նա մեղադրվում է քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով խարդախություն կատարելու մեջ: