Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին կոչ է արել վճռական պայքար մղել կոռուպցիայի դեմ: Համենեին համապատասխան կոչը հնչել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպմանը. հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Կոռուպցիայի դեմ պայքարը, որը հասել է առավելագույն գագաթնակետին ընթացիկ ժամանակահատվածում, պետք է իրականացվի արդյունավետորեն, ինչպես նաև արդարության սկզբունքներով և առանց անմեղ մարդկանց հետապնդելու», - ասել է Խամենեին:
Իրանի գերագույն առաջնորդը կոռուպցիան նմանեցրեց կորոնավիրուսի հետ:
«Մարդիկ սպասում են կոռուպցիայի դեմ վճռական պայքարի, քանի որ ֆինանսական և տնտեսական կոռուպցիան նույնքան վարակիչ և վտանգավոր է, որքան կորոնավիրուսը: Կորոնավիրուսը լվանալու համար բավական է ձեր ձեռքերը սովորական օճառով լվանալ, բայց կոռուպցիոն վիրուսի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը կոռումպացված պաշտոնյայի ձեռքը կտրելն է», - ընդգծել է Իրանի Գերագույն առաջնորդը:
Միևնույն ժամանակ, Խամենեին պաշտպանեց կոռուպցիայի մեջ մեղադրվող Իրանի դատական համակարգի նախկին ղեկավար Սադըք Ամոլի Լարիջանին: