Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը լայնածավալ զորավարժություն է անցկացնում «Փայամբար-է Ազամ 17» (Մեծ մարգարե) անվանումով. հայտնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները պատասխան են Իսրայելից եկող սպառնալիքներին։
«Եթե այս (իսրայելական) ռեժիմի պաշտոնյաները հանկարծ ինչ-որ բան անեն, մենք նրանց ձեռքերը կկտրենք»,- ասել է գեներալ-մայորը։
Միաժամանակ, Իրանի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին նույնպես նշել է, որ զորավարժությունները կապված են Իսրայելի հետ։ Նրա կարծիքով՝ այս իրադարձությունները պատճառ են հրեական պետության ղեկավարության «դատարկ սպառնալիքների»։
«Այս զորավարժությունների ընթացքում տարբեր հարթակներից արձակված 16 հրթիռ ճշգրիտ հարվածել է թիրախին»,- հավելել է Բաղերին՝ ընդգծելով նաև, որ Իրանը զորավարժությունների շրջանակներում ցուցադրել է իր հրթիռային ներուժի միայն մի փոքր մասը։