Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հունիսի 26-ին Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում բռնկված խոտածածկ տարածքի հրդեհը մարելիս երկու հրշեջի ինքնազգացողությունը վատացել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի վայրում լրագրողներին ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին, ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։38-ին։
Այրվել են երկու շինությունների տանիքների (յուրաքանչյուրը՝ 1300 քմ) կառուցատարրերը՝ 300 քմ և 100 քմ, ինչպես նաև՝ 1000 քմ խոտածածկ տարածք։