Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելիս 2 հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց: shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Վարդանի Դևելյանն է, վիրավորն էլ նույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանը:
Էդգար Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր` Yerkir.am-ին հայտնեց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Նա ասաց, որ 28-ամյա հրշեջի մարմնի 40 տոկոսն է այրվել, վերին շնչուղիների` 10 տոկոսը:
Հրդեհի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը թռել է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան:
Նրա կարգադրությամբ հրդեհի վայր են ժամանում նաև Երևանից հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։
Հրդեհի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացած հրշեջը Ապրիլյան քառօրյայի օրերին միշտ եղել է առաջնագծում։