|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Առնվազն տաս հրշեջներ անհայտ կորել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունին հաջորդած հրդեհը մարելիս: Այս մասին հայտարարել է նահանգապետ Մարվան Աբբուդը:
Ըստ նրա` հրշեջները գնացել են նավահանգստի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, երկու մեքենայով: Նրանց ուղեկցում էին նաև երեք շտապօգնության մեքենաներ:
Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ուժերը, որոնք շարունակում են հրդեհը մարել Բեյրութում, մինչ այժմ չեն կարողացել հաղթահարել հրդեհը:
Իր հերթին, Լիբանանի Առողջապահության նախարար Համեդ Հասանն ասել է, որ պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զանգեր այն բնակիչների կողմից, ովքեր փնտրում են իրենց անհայտ կորած հարազատներին: