Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ Իրանը կգնի կործանիչներ և դրանով ավտոմատ կերպով կսպառնա Եվրոպային և Ասիային, ամբողջ աշխարհը հիմարացնելու փորձ է. թվիթերյան իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Մեկնաբանելով Պոմպեոյի հայտարարությունը, որում նա ասում էր, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել ռուսական Սու-30 և չինական J-10, Զարիֆն նշել է. «Պոմպեոն հուսահատ կերպով այնքան է ցանկանում աշխարհին մոլորեցնել, որ պնդում է՝ Իրանը հոկտեմբերին կործանիչներ կգնի։ Հետո ուղարկեք նրան, որ այդ հեռավորությունները մեկ ուղղությամբ են։ Միգուցե նա կկարողա նաև ասել, թե ինչպես կկարողանան այդ կործանիչները վերադառնալ Իրան՝ առանց վառելիքի»։
Պոմպեոն, մեկնաբանելով Թեհրանին զենքի վաճառքի արգելքի ավարտման «վտանգը» (զենքի էմբարգո), ասել էր, որ ռուսական և չինական ռազմական ինքնաթիռները, որոնք Իրանը անմիջապես կգնի, սպառնալիք կդառնան Եվրոպայի և Ասիայի համար՝ տեղադրելով քարտեզ, որտեղ ցուցադրվում էր կործանիչների թռիչքի հեռավորթյունը։
Զարիֆը նկատի ունի, որ այդ հեռավորթյունները միայն մեկ ուղղությամբ են՝ այսինքն առավելագույն հեռավորությունն է։