|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 22-ի դրությամբ կայացվել է 3542 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են տեսչական մարմնից։
Ընդհանուր առմամվ իրականացվել է 34271 ստուգում, որոնցից 952-ը՝ հունիսի 22-ին: Ստուգումներն իրականացրել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, կրթության տեսչական մարմինը, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։