|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանում տեսչական մարմինները մայիսի 29-ի դրությամբ իրականացրել են 17 հազար 572 ստուգում, նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Մայիսի 29-ի դրությամբ իրականացվել է 17 հազար 572 ստուգում: Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացրել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն տնտեսական գործունեության սահմանափակումները հիմնականում հանված են: Կազմակերպությունները, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, պետք է գործեն պարետի կողմից սահմանված կանոններին համապատասխան: