|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 10-ի դրությամբ կայացվել է 2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նույն օրվա դրությամբ իրականացվել է 26 196 ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։