Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւան-Բաթում միջազգային գնացքի տոմսերն այս ամառ, հավանաբար, կթանկանան մոտ 2000 դրամով։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը հայտնել է, որ Երեւան-Բաթումը միջազգային ուղերթ է, հետեւաբար՝ տոմսերի գինը ուղղակի կապված է շվեյցարական ֆրանկի փոխարժեքի հետ. «Շվեյցարական ֆրանկի արժեւորման պատճառով էլ տեղի կունենա տոմսերի թանկացում»։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Երեւան-Բաթում առաջին ուղերթը կիրականացվի հունիսի 15-ին։ Եթե նախորդ տարիններին ուղեւորներին առաջարկվել են 7,5-ից մինչեւ 24 հազար դրամի տոմսեր, ապա այս տարի ամենաէժան տոմսը կվաճառվի 9 հազար դրամով:
Մեր կողմից միայն կարող ենք նշել. եթե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հետեւում է շվեյցարական ֆրանկի արժեւորման, ապա լավ կլիներ, որ ուշադիր լիներ նաեւ իր կողմից ստանձնված պարտավորություններին, այն է` շուրջ 50 տարի շահագործվող շարժակազմերի թարմացում, կայարանների վերանորոգում եւ այլն: