Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի ամառային հանգստյան շրջանը «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի շուտ է բացելու, քանի որ հայաստանյան դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու, եւ մարդիկ կարող են ավելի շուտ գնալ հանգստի:
Վրաստանի սեւծովյան ափամերձ քաղաքներ հայաստանցիները գնացքով կարող են գնալ հունիսի 15-ից, տոմսերը պետք է պատվիրվեն նախօրոք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:
Աշխատելու է երկու գնացք, դրանցից մեկը շահագործման է դրվելու հենց հունիսի 15-ից: Երեւան-Բաթում երթուղին լինելու է շաբաթը երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ընդ որում` ճանապարհի վրա ծախսվող ժամանակը մեկ ժամով կրճատվել է:
Տոմսերի գինը, նախորդ տարվա համեմատ, չի փոխվել, սակայն, ինչպես նշեց Շ. Շայդուլինը, գինը սահմանվում է շվեյցարական ֆրանկով եւ, կախված արտարժութային տատանումներից, կարող է փոփոխվե` նաեւ ՀՀ դրամով արտահայտված:
Երեխաների համար նախատեսված զեղչային սանդղակը նույնպես չի փոխվել` մինչեւ 5 տարեկան երեխաների համար 100 տոկոս, իսկ 5-10 տարեկանների համար` 40 տոկոս:
Նախորդ տարիներին մեծ հերթեր էին գոյանում տոմսեր գնելու համար: Հարցին, թե ի՞նչ քայլեր են նախաձեռնում, որպեսզի նման թերություններ այս տարի չլինեն, Շ. Շայդուլինը պատասխանեց, թե հերթերի պատճառը եղել է այն, որ տոմսեր գնողներից շատերը միանգամից մինչեւ 16 հոգու համար են ցանկացել տոմս ձեռք բերել եւ ներկայացրել են նույնքան անձնագիր:
Միայն կայարանում չսպասարկելու համար փորձել են տոմսերը վաճառել նաեւ տուրիստական գործակալությունների միջոցով, սակայն դրանք ավելի թանկ են տոմսերը վաճառել, եւ մարդիկ շահագրգռված են եղել դրանք ձեռք բերել հենց կայարանից: Այս տարի ՀԿԵ-ն իր տոմասարկղերի թիվը կավելացնի: