Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի քաղաքական օրակարգն արհեստականորեն ձեւախեղվում է, եւ հարց է դրվում քննարկման, որն ամենեւին մեր երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից չէ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա համոզմամբ` թե՛ ՀԱԿ-ի, թե՛ իշխանության պատասխաններից երեւում է, որ իրենք երկխոսել են, երկխոսում են եւ շարունակելու են երկխոսել: Իսկ դա դրսեւորվում է նաեւ յուրահատուկ շախմատային կոմբինացիայի տեսքով:
«Սա ՀԱԿ-ի կողմից իշխանությանն արված շախ է, հիմա իշխանությունը, ինչպես յուրաքանչյուր շախմատիստ, պետք է մտածի ոչ միայն շախը չեզոքացնելու, այլ մեկ այլ շախ հանդիպակացին ներկայացնելու մասին»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հիշեցնելով, որ թեեւ որոշ հանրապետականներ արդեն արձագանքել են, բայց «վերջնական շախ անողը պետք է լինի Սերժ Սարգսյանը»:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը խորհուրդ է տալիս ավելի ուշադրություն դարձնել երկխոսության բովանդակությանը: Սակայն, նրա համոզմամբ, այստեղ շախմատ չկա: «Այստեղ տարբեր խաղեր են եւ դա բոլորովին էլ շախմատային չէ, չգիտեմ էլ այդ խաղի անունը ինչ դնեմ, պարոն Սահակյանը կարծես թե այդ խաղին անուն տվել է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով պատվիրակություններով բանակցելու` ՀԱԿ-ի պահանջին, այն տունտունիկ խաղալ էր որակել: