|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հնդկաստանի «Jet Airways» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անցյալ ուրբաթ կարող էր ընկնել Թուրքիայի մայրաքաղաքի վրա. հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ը:
Տեղեկության համաձայն՝ թուրք դիսպետչերի զգոնության շնորհիվ ողբերգությունը կանխվել է:
Ինքնաթիռի մեջ են եղել շուրջ 300 ուղևոր: Թռչելով Անկարայի վրայով՝ այն շեշտակի նվազեցրել է բարձրությունը: Այդ ժամանակ ինքնաթիռի գլխավոր օդաչուն, վստահելով տեխնիկային, քնած է եղել, իսկ երկրորդ օդաչուն այդ ժամանակ պլանշետով է խաղացել:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հեռացրել է երկու օդաչուներին աշխատանքից և հետաքննություն է սկսել: