|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վադան Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք յուրաքանչյուր խաղ միայն հաղթանակի համար են խաղում:
«Յուրաքանչյուր խաղից առաջ մենք ունենք մեկ խնդիր` հաղթել: Ես չեմ կարող ասել, որ Մալթան թույլ է: Նրանց դեմ խաղը հեշտ չի լինելու: Տղաները լավ մարզավիճակում են, բացառությամբ` Կառլեն Մկրտչյանի: Հույս ունեմ` նա կկարողանա մասնակցել խաղին: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանի` ուշ վերադառնալուն, դա կապված էր այն բանի հետ, որ նա ԱՄՆ-ում էր: Հավաքականում ոչ մի ֆուտբոլիստ արտոնություններ չունի, բոլորը հավասար են: Թիմի ներսում առողջ մթնոլորտ է»,- նշեց մարզիչը:
Հայաստան-Մալթա հանդիպումը կկայանա հունիսի 7-ին` ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում: